-
01.07.2014|
00:11
Ռուսաստանի ու Իրանի հայտարարությունները երկաթուղային տրանսպորտի (Հայաստանի ներառումով) և միջուկային էներգետիկայի մասին ակնհայտ դարձրին, որ Մոսկվան ու Թեհրանը պատրաստ են լայնամասշտաբ տնտեսական գործընկերութան բոլոր ուղղություններով, նաև երկու երկրների զուտ ռազմավարական փոխգործակցության: Դա լուրջ ազդակ կդառնա Իրանի ու Ռուսաստանի տնտեսական զարգացման համար, ամրապնդելով նրանց քաղաքական ընտրության ազատությունն ու անկախությունն Արևմուտքից:
-
27.06.2014|
01:23
Ինչպե՞ս են միմյանց հարաբերվում Եվրասիական կայսրությունը և Ատլանտյան կայսրությունը՝ Ռուսաստանն ու Արևմուտքը: Ռուսաստանն իրեն համարում է երրորդ Հռոմ և ջատագովում իր «սեփական ճանապարհն» ու ինքնատիպ առաքելությունը, իսկ ինչպե՞ս է աշխարհն ընկալում Ռուսաստանին ու ի՞նչ է ակնկալում Ռուսաստանից:
-
27.06.2014|
01:21
Ներքաղաքական զարգացումներում ամենաէականը ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանի կրկնակի երևութացումն էր` իր «հետևանքներով» հանդերձ (նա ասաց` ոչ թե քառյակի, այլ ինձ հետ գործ ունեք, ես նահանջողներից չեմ), որքան ԱԺ արտահերթ նստաշրջանը:
-
27.06.2014|
00:13
Ասված է` «Չկա չարիք առանց բարիքի», թեպետ այս ասույթը ոչ այնքան կոռեկտ է մուսուլմանական ավանդույթի վերաբերյալ` հանգստյան օր համարել ուրբաթը, այլ ոչ շաբաթն ու կիրակին: Բայց հենց հունիսի 20-23-ին մեր հարավային հարևան ու գործընկեր Իրանը հանդես եկավ հայտարարություններով, որոնք… Դադար վերցնենք:
-
24.06.2014|
12:07
Մի շարք երկրների հատուկ գործողությունների տեսքով չար ճակատագիրը հետապնդում է Մերձավոր Արևելքին: Չէինք հասցրել ուրախանալ, որ Սիրիայի բանակը և հայկական զինյալ ջոկատները վերջապես ազատագրել են Քեսաբը, երբ նորից տագնապում ենք մեր հայրենակիցների ճակատագրի համար՝ այս անգամ Միջագետքի ու հինավուրց Մոսուլ քաղաքի:
-
24.06.2014|
01:21
Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տարածքին անդառնալի է (ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը) և հավատում է, որ հինգ տարի հետո մենք նվազագույն հաջողությունների հասած կլինենք, փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում մեր ապագա հաջողությունների տարածքը գաղափարախոսական հարթության մեջ:
-
24.06.2014|
01:18
Ռոբերտ Քոչարյանը դարձել է ֆենոմենալ սակավախոս: Ինքնահարցազրույցի ժանրի հերթական չափաբաժինը ամենահակիրճն է՝ երեք կարճլիկ պատասխան, որ լուծում են երկու խնդիր:
-
24.06.2014|
00:39
Չինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ վերջին տարիներին արտասահմանում ապրող չինացիները հայրենակիցներին նվիրել են ավելի քան 90 միլիարդ յուան (14,75 միլիարդ դոլար):
-
24.06.2014|
00:09
Մոսկվայի «առատաձեռնությանը» Բաքուն պատասխանեց ռուսական «երեք տառերի»` Արևելքի առատաձեռնությանն արժանի շռայլությամբ և դա մատուցեց առայժմ բանավոր` Ադրբեջանի «պաշտոնական» լեզվով։
-
20.06.2014|
01:23
Գործընթացները ներքին և արտաքին քաղաքական բաղկացուցիչներում ձնագնդու թափ են հավաքում: Հետաքրքիր «զուգադիպությամբ» այն պահին, երբ Բաքվում էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը` համոզելու Ալիևին անդամակցել Եվրասիական միությանը, ԵՄ-ի հետ ասոցացվող Թբիլիսիում էր Սերժ Սարգսյանը: